Տարածաշրջանային գրականություն

sevan

Ռևազ Միշվելաձե. «Երազ», Գիվի Սիխարուլիձե. «Կոնտրիձե» , Զոյա Փիրզադ «Թարս ու շիտակ» պատմվածքների մասին։

Պատմվածքները լավն էին, ինձ դուր եկան: Ճիշտ է, բացի երկրորդից, բայց մյուս երկուսը հետաքրքիր էին: Եթե պատվածքների հրատարակչության ամիս/ամսաթիվ/թվականը գրած չլիներ, կկարծեի, թե դրանք այս քանի տարիների ընթացքում են հրատարակվել: Քանի որ գրելաձևը, ոճը և թեմաները(թեմաների մեջ առաջին պատմվածքը չի մտնում) լռիվ այս դարի է: Մի տեսակ զգացվում է, որ այս դարում ապրող մարդու մտքեր են: Մեկ էլ կավելացնեմ, որ ինձ շատ հետաքրքրիր էր ծանոթանալ հիմիկվա գրականությանը: Մի տեսակ հավես էր կարդալ այն, ինչը դու ինքդ տեսնում և նկատում ես։
Արտաշես Գրիգորյան

Այս երեք պատմվածքներն էլ ինձ դուր եկան: Այս գրողները շատ հետաքրքիր էին փորձել ներկայացնել իրենց միտքը և շոշափել որոշ թեմաներ: Համեմատած առաջին գրողի հետ երկրորդ և երրորդ գրողները մի փոքր դժվար հասկանալի էին գրել: Օրինակ՝ առաջին գրողի միտքը ես միանգամից հասկացա, թե նա կոնկրետ ինչի մասին է ցանկացել խոսել և նրա մոտ շատ հեշտ է ստացվել փոխանցել դա ընթերցողին: Երկրորդ և երրոդ գրողներին ես այդքան էլ չհասկացա, դե ավելի ճիշտ նրանք պարզապես ներկայացրել էին իրավիճակը և դատողությունները, հասկանալը թողել էին ընթերցողին: Ամեն դեպքում ինձ դուր եկավ տարածաշրջանային գրականությունը, այն բավականին հետաքրքիր էր և կարևորն այն է, որ հետաքրքիր, չծեծված թեմաներ էին շոշափվում:
Սվետլանա Մելքումյան

Կարդալով այս երեք պատմավծքները կասեմ, որ շատ տպավորված եմ, և պարզապես գրականություն չէր, այլ կյանքից վերցրած ռեալ խնդիրներ։ Պատմվածքները ընթերցելով կարող եմ ասել, որ մի ամբողջ քայլ առաջ եմ գնացել, որոշ տեղեր հաստատել եմ կարծիքս, իսկ որոշ տեղեր ստիպել է մտածեմ դրա շուրջ և կարծիք կազմեմ։ Շատ հաճույքով եմ կարդացել երեքն էլ, չնայած նրան, որ երեքն էլ ընթերցելուց հետո հարկավոր էր մտածել և վերլուծել, իսկ հետո արդեն հասկանալ ողջ ասելիքը։ Իմաստային առումով շատ սիրեցի «Թարս ու շիտակ»-ը, սակայն որպես հեշտ ու հասկանլի ընթերցվող շատ հետաքրքրեց «Կոնտրիձե»-ն և «Երազ»-ը։ Երեքն էլ հիանալի էին և շնորհակալություն այս նախագծի համար։
Մերի Թոռունյան

Երեքն էլ տարբեր գրողներ էին, որոնք գրել էին տարբեր պատմվածքներ՝ տարբեր իմաստներ, երեքն էլ տարբեր կերպ էին պատվածքի ասելիքը մեզ հասցնում։ Երեքն էլ սկզբում կարդալիս անհասկանալի էին, բայց կարդալուց հետո պետք է մի փոքր խորը մտածել, և արդեն ամեն ինչ հասկանալի է դառնում։ Ինձ դուր եկան պատմվածքները։ Ամենաշատը երրորդը դուր եկավ, որովհետև կարծում եմ, որ այն կապված է մեր ներկայիս հասարակության հետ։ Ավելի հեշտ հասկանալի էր «Երազը»։ Մի փոքր երկար մտածելու էր «Կոնտրիձեն», իսկ «Թարս ու շիտակ»-ը ավելի հեշտ ընկալեցի։ Հեղինակներն ինձ դուր եկան, պատմվածքներն էլ։
Մարիամ Հովհաննիսյան

Դե, վերջնաբանի համար էլ կասեմ, որ երեք պատմություններից ամենաշատը տպավորվեց վերջինը։ Երևի դա նրանից է, որ ես ավելի շատ հակված եմ այն պատմվածքներին, որոնց մեջ կարող եմ ինձ գտնել։ Երեք պատմվածքն էլ վերցած էին իրականությունից, ինչքան էլ որ ցավալի է։ Շնորհակալություն նախագծի համար։
Հասմիկ Հակոբյան

Վանոն և Նիկոն. Էռլոմ Ախվլեդիանի , Սպասող մարդու օրագիր  2

Պատմությունը ցույց է տալիս որ պետք չէ վախով ապրել: Եթե մենք վախով ապրենք կյանքը լիարժեք չի լինի: Իմաստ չունի ապրել, եթե ամեն վայրկյան վախենում ես ինչ-որ բանից կամ էլ ինչ-որ մեկից:
Մելինե Ժամկոչյան

Այս պատմության իմաստն այն է, որ ամեն մարդ այն է, ինչ-որ կա։ Տղան ուզում էր, որ գտնի իր նման մեկին։ Բայց երբ իր երազում նա տեսավ, որ բոլորն իր նման են, նա վախեցավ։ Այսինքն նա ուզում էր մի բան, որից հենց ինքն էր վախենում։
Հասմիկ Ներսիսյան

Զոհրե Շա՛աբանի. «Ով Հիսուս, որտե՞ղ ես»,  Լեռնա Գարագյութուք. Քերթուածքներ

Չարերն էլ իրենց տեսակները ունեն։ Կան, որ մտքում են քարկոծում, կան, որ՝ հանրության առաջ ու կան գաղտնի վատություն անողները։ Չարերը նախանձից են արթնանում։ Դիմացինիս ունեցածը ավելի լավն է, քան իմը, կամ դիմացինը հենց ինքն իրենով՝ ավելի լավն է, քան ես։
Եվա Բերբերյան

Շատերը նախանձը տարբերակում են բարի և չար: Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Նախանձը մի տեսակ է լինում՝ մարդիկ են տարբեր: Յուրաքանչյուրն անում է այն ինչ ճիշտ է համարում, ինչին ընդունակ է:
Անգելինա Արզումանյան

Իմ կարծիքով Լեռնայի քերթուածքները ոչնչացրած բնության, անիմաստ թվացող կյանքի, հույսի, չիրականացող մաղթանքների և շատ այլ մասին են: Մարդիկ կոտրում են, քայքայում են բնությունը՝ ծառերն ու պտուղները, աղբը կուտակվում է, որը ի վերջո վառում են: Երբեմն մարդկանց մեջ կորչում է հույսը, ցանկությունը, նույնիսկ կարոտն ու սերը:
Մարիա Մարուքյան

Բոլոր մարդիկ անտեսել էին իրենց ներքինը, և իրենց ցավերը կարծես մեղմելու համար ցանկանում էին պարզապես վրեժ լուծել որևէ մեկից և այդ մեկը դերասանուհի էր՝ գեղեցկուհի Էլահեն, որը ոչնչով մեղավոր չէր, բացի նրանից, որ գրավել էր իր բեմադրության սցենարիստի ուշադրությունը:
Յուրա Մովսիսյան

Մեդիանյութեր

Շուշան Պետրոսյան

 

 

Մելինե Ժամկոչյան

 

Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,795 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Ապրիլի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,795 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: