Վահան Տերյանի հոդվածները

29064084_588960844800835_5265401415178516081_oԵս ընթերցեցի Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» հոդվածը: Հետաքրքիր և իմաստալից հոդված էր: Կարծում եմ, որ ճիշտ ասված խոսքեր կան հոդվածում: Մեր երկրի մշակույթը զարգանում է շատ դանդաղ տեմպերով: Տերյանը այս հոդվածում նշում է դրանց պատճառները: Երբ մենք կարդում ենք այս հոդվածը, հասկանում ենք, թե որքան արդիական է դա: Տերյանը քննադատում է իր ժամանակակիցների սահմանափակ մտածողությունը: Սահմանափակ մտածողություն գոյություն ունի նաև մեր օրերում, ամեն ինչ շատ նման է միայն մեկ բացառությամբ: Առաջին դեպքում մարդիկ տեղյակ չէին այլ մտածողությունների մասին, սակայն կային մարդիկ, ինչպես Տերյանը, որոնք կա՛մ սովորել էին արտասահմանում, կա՛մ ծանոթ էին արտասահմանյան գրականությանը հասկանում էին իրենց հասարակարգի մտածողության նեխած լինելը:  Այսօր հնարավորությունները ավելի մեծ են, մարդիկ հանգիստ կարող են ուսումնասիրել այն, ինչ ցանկանում են, իսկ այն ժամանակ նման հնարավորություն ունեին մեծահարուստները, արտասահմանում սովորողները: Հոդվածում ասվում է, որ մարդիկ մտածում են ապագայի մասին, բայց այդպես չպետք է լինի: Միանշանակ ճիշտ է, քանի որ այսօրվա օրը չկերտած, մարդիկ մտածում են ապագայի մասին: Կարծում եմ, եթե ներկայի մասին հոգաս, ապագան ինքն իրեն կկարգավորվի: Նա չի կարողանում պատկերացնել ծխական մտավորականի աշխարհայացքը առանց ծխական ու թեմական դպրոցի:
Տերյանը նաև գրել է, որ հանրային կյանքը զարգանում է կրիայի քայլերով և դուրս չի գալիս հին կեղևից:
Վահան Տերյանը նաև մեզ համեմատում է Եվրոպայի հետ: Ասում է, որ Եվրոպայում առաջինը մարդն է, հետո հագուստը, իսկ մեզ մոտ՝ առաջինը հագուստն է, կամ ընդհանրապես միայն հագուստը:
Եվ Տերյանը ասել է, որ միայն իսկական մտավորականությունը կարող է ստեղծել կուլտուրա:

<<Ծխական մտավորականի քաղաքացիական աշխարհայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում,  նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին էնրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղեւի մեջՆրաազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապվածդրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար>>: Սա մասամբ գոյություն ունի նաև այսօր, դպրոցի ուսուցիչների մեծ մասը պարփակված է իր աշխատանքի հետ և ուրիշ բանի մասին չի մտածում:

Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել էոր եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործերնա պիտի ծխական դպրոցիիսկ լավագույն դեպքումթեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներոչ ավելԵվ դա այդպես է: …Այստեղ բանն ազգային կոլորիտը չէ բնավԵթե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշիանշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտարԱյդ ծխականների համայնքն ազգային կուլտուրա ասելովծխական կուլտուրա է հասկանում

Շատ հնարավոր է,որ ամեն ինչ հենց այդպես էլ դասավորվեր և մեր բախտը բերել է,որ արվեստը չի կորցրել Այվազովսկու նման կարկառուն ներկայացուցչի:

Միշտ ասում ենք, որ մեր ազգայինը պահապանելով, պահպանում ենք մեր դեմքը, տարբերվում ենք մյուսներից առանց գիտակցելու, որ վաղ թե ուշ մենք նմանակելու ենք Եվրոպային, մենք արդեն նմանակում ենք, բայց չենք ուզում դա ընդունել: Չընդունելով, որ մենք արդեն իսկ նմանակում ենք մյուսներից, մենք արագ քայլերով ավելի հետ կգնանք, սակայն եթե ընդունենք, որ կարող ենք ու պարտավոր ենք մյուս երկրներից վերցնել որոշ տարրեր ու օգտագործել դրանք, չեմ ասի,թե շատ արագ կզարգանանք, բայց տեղում էլ չենք դոփի: Կարծում եմ, որ եթե մենք վերցնենք ուրիշ ազգություններից կարևոր տարրեր և միացնենք մեր ազգայինին ավելի լավ կլինի, քան եթե ուղղակի նմանակենք դրանք:

«Հոգևոր Հայաստան»

«Հոգևոր Հայաստան» հոդվածում Տերյանն այն տեսակետն է հայտնում, որ հայ բուրժուազիան և հայ մտավորականությունը զգալի մասով ապազգային են, անտեղյակ ազգային մշակույթի գլխավոր գործոններ լեզվին, գրականությանը, արվեստին: Ըստ Տերյանի, մեր հույսը և ապագան պետք է կապենք ոչ թե նյութական, այլ «Հոգևոր Հայաստանի» հետ: «Հոգևոր Հայաստանի» համար պետք է պայքարենք՝ գրում է Տերյանը: Ոչ թե շքեղ շենքերի, այլ մտքի ու հոգու հպարտությամբ ճոխացող հայրենասիրություն է ցանկանում Վ. Տերյանը:

Մելինե Ժամկոչյան

Նախորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,670 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Փետրվարի 2020
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    242526272829  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,670 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: