Թանկաներ և հոքուներ

basyo12Գրառում է Շուշան Պետրոսյանը

Թանկան կամ թանքան, ճապոնական պոեզիայի հնագույն ժանր է։ 31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող է։ Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ է բառախաղերով, հաճախ է ստեղծում իմաստային երկրորդ շերտ։ Ամենավաղ թանկաները գրի են առնվել 8-րդ դարում։ ժանրը ծաղկում է ապրել 10-13-րդ դարերում։ Թանկայի հիմնական միտքը կենտրոնացված է առաջին երեք տողերում իսկ ամփոփումը՝ վերջին երկու տողերում։

Հոքու, հոկու կամ հայքու, հայկու ճապոներենից թարգմանած նշանակում է «սկզբնական»։ Այն եռատող է 17-վանկանի (5-7-5)։ Այն առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։  17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Թանկայի հնգատողը և հոքուի եռատողը ճապոնական պոեզիայի ավանդական երկու ուղղությունն են։ Ես ընտրել եմ այս թեման, քանի որ այն շատ պարզ բառերով կարող է արտահայտել խորը իմաստ։ Առաջին անգամ թանկաներ կարդալիս ես նկատեցի այդ երևույթը։

Հովտում այս
Սոխակներն ինձ միայնակ են թողել,
Որ ես պահպանեմ իրենց բները:
Իսկ իրենք, անդուլ
Երգում են հեռու բլրակի վրա։

Այս բանաստեղծությունում հեշտությամբ կարելի է հասկանալ ենթատեքստը։ Այստեղ խոսքը նրա մասին է, թե ոնց են առաջնորդները թողնում իրենց երկրը և փախչում վտանգի ժամանակ, թողնելո այն ժողովուրդին։

Ա՜խ, թե աշխարհում
Լուսինը երբեք դեմքը չծածկեր ամպերի հետև…
Եվ բալենին էլ չծաղկաթափվե՜ր…
Այդժամ կապրեի ես անդորր հոգով,
Առանց տագնապի այս զգացումի:
Իսկ այստեղ, թվում է, միտքն այն է, որ պետք չէ թաքնվել ստի հետևում, պետք չէ լինել այն մարդը, որը դու չես։ Երբ բոլորը հանեն իրենց դիմակները և սկսենք ապրել առանց ստի, մեր կյանքը ներդաշնակ կլինի։

Սալորի գարնանային ծաղիկը,
Նվիրում է իր բույրը մարդուն՝
Ճյուղը կոտրողին։

Հոքուները հասկանալու համար ես ավելի երկար ժամանակ ծախսեցի։ Օրնակ՝ այս եռատողի ասելիքն այն է, որ անգամ այն մարդիկ, ում դու սիրում և տալիս ես ամեն ինչ, կարող են ցավացնել և, ինչպես գրված է այստեղ, «կոտրել» քեզ։

 

 

Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

1 մեկնաբանություն

  1. Թանկաներ և հոքուներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,672 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Ապրիլի 2019
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,672 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: