Ուսումնական առաջին փուլն ավարտվեց

42835841_1096130170554238_5624468108874874880_oԵրբեմն մեկ կիսամյակը հավասար է լինում մի քանի ապրած տարիների։ Ավարտվեց 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակը։ Տարին սկսվեց արկածներով, և հուսով եմ, կավարտվի նույն կերպ։ Ուսումնական տարին ինձ համար սկսվել էր դեռ ամառվանից` Անակլիայի ճամբար մեկնելուց։ Սեպտեմբերի 3-ին, երբ մտա դպրոց, հասկացա, որ կարոտել էի այս միջավայրը։ Որոշեցի, որ այս տարի պետք է ավելի լավ սովորեմ, և չկորցնեմ այն վստահությունը, որը ձեռք էի բերել 10-րդ դասարանում։ Ուսումնական պլանի մեջ փոփոխություն չեմ արել։ Այն առարկաները, որոնք ընտրել եմ, հաճույքով եմ սովորել։ Չէի ասի, որ մի առարկան ավելի շատ եմ սովորել, քան մյուսը։ Ամենատպավորիչ դասերը եղել են մաթեմատիկան և հայոց լեզուն։ Այս տարի գրականությունից ավելի լուրջ գործեր էինք ուսումնասիրում, կարդում էինք ոչ միայն հայ գրականություն, այլ նաև արտասահմանյան։ Չնայած հաճախ փախչում էինք մաթեմատիկայի դասերից, բայց ներկա եղածս դասերը շատ բան տվեցին ինձ։ Կիսամյակի ընթացքում ավելի շատ բան սովորեցի, քան անցած ողջ տարվա։ Հաճույքով սովորում էի պատմություն առարկան։ Երբ միաժամանակ ուսումնասիրում ես և՛ հայոց, և՛ համաշխարհային պատմություն, հասկանում ես, որ բոլոր ժողովուրդների գոյատևումը կապված է մյուսների հետ։
Չեմ կարող չհիշել աշխարհագրության դասերը։ Այն կապ չունի իմ ապագա մասնագիտության հետ, սակայն երբեք չուզելով չեմ սովորել։ Բացահայտում էր այս կիսամյակ հասարակագիտության դասընթացը նոր ուսուցչի հետ։ Դասերի ժամանակ քննարկում և ուսումնասիրում էինք օրենսգրքերը։
Դե, իսկ ճամփորդությունը մեր կրթահամալիրում ուսուցման անբաժան մասն են։ Շատ եմ սիրում ճանապարհորդել, և բաց չեմ թողնում ոչ մի հնարավորություն։ Գոհ եմ այս կիսամյակի աշխատանքից, հուսով եմ, որ գալիք տարվա ընթացքում փոփոխությունները միայն դրական կլինեն։

Ֆելիքս Եղիազարյան

Թողնել մեկնաբանություն

1 մեկնաբանություն

  1. Ուսումնական առաջին փուլն ավարտվեց | Ավագ դպրոց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,920 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Դեկտեմբերի 2018
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,920 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: