Պատիժ

nakazanieՊատիժ…արդյոք ինչ է  նշանակում դա: Փոքր երեխայի համար դա տան անկյուններից մեկում կանգնելն է, հանցագործի համար՝ ազատազրկումը կամ մահապատիժը, օրենքը խախտած վարորդի համար՝ տուգանքը և այլն:
Ես ինքս հստակ չեմ կարող սահմանել, թե ինչ է պատիժը հենց ինձ համար: Ժամանակի ընթացքում ծնողներիս` ինձ պատժելու միջոցը փոխվել է: Երբ փոքր էի, պատժելու միջոց համարվում էր բակ իջնելու արգելքը, հանձնարարելը, որ գիրք կարդամ և այլն: Բայց այսօր` այսպիսի տարիքում, պատժելու միջոցները հիմնովին փոխվել են: Հիմա որևէ սխալ քայլիս համար որոշ ժամանակ զրկված եմ լինում ընկերուհիներիս հետ սրճարան գնալուց կամ զրկվում եմ ցանկացածս իրն այդ ընթացքում գնելուց և այսպես՝ շարունակ: Երբ պատժվում եմ, փորձում եմ այնպես անել, որ դրա չափաբաժինն ու ժամկետը փոքր ինչ կրճատվի:
Լինում են դեպքեր, երբ հենց ինքս եմ պատժում: Լինելով եղբայներիս ու քույրերիս համար ավագ քույր, մտածելով նրանց  մասին` հաճախ դեմ եմ գնում նրանց ցանկություններին և թելադրում իմ կամքը և պատժում՝ զրկելով նրանց իրենց ամենասիրելի զբաղմունքներից` հեռախոսով զբաղվելուց, հեռուստացույցով մուլտֆիլմեր դիտելուց, համակարգչով խաղեր խաղալուց: Կարծում եմ, որ պատիժը շատ ու շատ հարցերում միակ ճիշտ դուռն է, որը մենք կարող ենք բացել: Ի վերջո, մենք, այդ դուռը բացելով, փակում ենք այնպիսի դռներ, որոնք սխալ ուղիով կտանեին մեզ:
Պատժել մարդուն, երբ նա սխալ է կամ մեղավոր, ամեն անգամ չէ, որ  ճիշտ որոշում կարող է համարվել: Մինչ պատիժը մեկ այլ քայլ էլ կա, որը կարող է իր ներդրումն ունենալ ճիշտ դռանը հասնելու ճանապարհի վրա: Միշտ չէ, որ մարդուն զրկելը սեփական նախասիրություններից լավ ազդեցություն է ունենում նրա վրա, այլ ընդհակառակը` կարող է ավելի գրգռել նրան և դրդել էլ ավելի սխալ քայլերի: Ուստի՝ պետք է պատժվեն այնպիսի մարդիկ, ում վրա այն իրոք դրական ներգործություն կունենա:

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություններ (3)

  1. Պատիժ
  2. Կրթահամալիրի մասնաժողովի նիստ (30.11.2018) | Մարիետ Սիմոնյան
  3. Այլընտրանքային հեղինակային մանկավարժություն | Մարիետ Սիմոնյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 31,670 hits
  • Վերջին գրառումները

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Թանկաներ և հոքուներ՝ Թանկաներ և հոքուներ գրառման
    Marta՝ Ինչ է սերը գրառման
    Ուսումնական առաջին փ…՝ Ուսումնական առաջին փուլն … գրառման
    Այլընտրանքային հեղին…՝ Պատիժ գրառման
    Վահան Տերյան. «Կարու…՝ Վահան Տերյան. «Կարուսել» գրառման
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հոկտեմբերի 2018
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 31,670 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: