Բացահայտում հին «Դպիրից»

Անի Ջանոյան

Անի Ջանոյան

Կրթահամալիրի տոնին ընդառաջ.

«Դպիր»-ը մեր կրթահամալիրի ամսագիրն է, որը սկսել է գործել շատ վաղուց: Սկզբում եղել է թղթային տարբերակով, իսկ նյութեր գրել են դասավանդողները: Հիմա այն ունի իր պաշտոնական կայք-էջը, որտեղ տեղադրվում են սեբաստացիներիս և մեր բարեկամների լավագույն նյութերը, վերլուծությունները և հոդվածները:

Այս օրերին ես ուսումնասիրեցի «Դպիր» ամսագրի թղթային տարբերակները, հասկացա, որ մեր կրթահամալիրը առաջ էլ է այսպես եղել. կարողացել է բացահայտել դասավանդողների ու սաների թաքնված տաղանդները, զարգացնել նրանց, օգնել ինքնահաստատվելու և կատարելագործվելու, այսինքն՝ եղել է ուրիշ, թ՛ե առաջ, թ՛ե հիմա, երբ համացանցը կա:

Ուսումնասրելուց հետո  առանձնացրի Մարինե Ասատրյանի նյութերը (7-8/ էջ 15-16): Միշտ կարծել եմ, որ աշխարհում չկա այնպիսի բան, որ արվեստը չկարողանա արտահայտել: Եվ կարդալով, դիտելով, կամ լսելով արվեստը՝ մենք կարծես առնչվում ենք հենց նրանց հեղինակներին, ոչ թե սոսկ ձայնին, պատկերին, կամ գրին: «Երբ կարոտը անհույս սպասում է դառնում, ու կարմիր կակաչի թերթիկներին հայտնվում են սև պուտեր, ես ինձ թաքցնում եմ սև պուտերով կարմիր կակաչի թերթիկներում»,-գրում է Մարինե Ասատրյանը:

Մարինե Ասատրյանին կարդալով՝ նրա ոճը շատ հավանեցի։ Նրա աշխատանքները կարդալիս կարծես լարվածությունն անցնում էր, և ես ինձ խաղաղ էի զգում. «Ձուլվելով գիշերային ամայությանը՝ ես լուռ կթակեմ քո փակ պատուհանը և դուրս կկանչեմ քեզ, որ դու էլ…Դու, զարմացած գիշերային անպատեհ ժամին քեզ դուրս կանչող ձայնից, կշտապես դուրս»։

Այնպիսի ստեղծագործություններ էին, որտեղ հասկանալու, կամ քո կարծիքի հետ համեմատելու համար պետք չէր լարել միտքը, այլ ընդհակառակը, պետք էր այն այնքան հանգստացնել, որպեսզի կարողանայիր բարձրանալ նոր՝ հոգևոր աստիճանի, այնուհետև հասկանայիր գրվածը: Կարդալով ես սկսեցի ճանաչել մի մարդու, ում երբեք չեմ տեսել, և նա ինձ դուր եկավ։ «Իսկ հետո, երբ ամայի, դատարկ ու լքված ճանապարհները սթափեցնեն քեզ, դու ակամայից կհիշես այս անաստղ, սև գիշերը և քեզ դուրս կանչող ձայնը: Աշխարհի բոլոր ճանապարհներում, բոլոր ժամանակներում գիշերային լռությունը մի պահ կլցվի մեզանով»։ Կարծում եմ՝ գիտեմ, թե ինչի մասին էր մտածում նա գրելիս: Նրա ստեղծագործություններում խորանալիս երևում էր, որ նույն հոգին է դրվել բոլոր տողերում: «Երբ կարոտներս ձյան փաթիլ դարձած, հեռանում են ինձանից, որ գան ու հալվեն քո աչքերում, դու… Դու երբևէ նայե՞լ ես երկնքից թափվող ձյան փաթիլներին և, եթե նայել ես, ի՞նչ ես մտածել: Երկնքում դեռ խելագար պարող ձյան փաթիլներ կան: Խելագար պարող ձյան փաթիլներն իմ կարոտներն են՝ ուսերիդ նստած և շուրթերիդ»: Հիմքը սպասումն ու կարոտն էր, այն միաժամանակ շատ պարզ էր, բայց երբ սկսում էիր մտածել նրանց շուրջ, թվում էր, թե երբեք չեն վերջանա բազմաթիվ իմաստաները և գուշակումները, թե ինչպիսի մարդ է Մարինե Ասատրյանը: «Հանդիպեց մեկը: Նկատեց աղջկա մերկությունը և հրաշք գավազանով աղջկան մայրամուտին միախառնեց: Ամեն օր տղան նայում մայրամուտին ու չի հագենում: Մայրամուտում անչափ հարազատ բան կար»: Նմանություն գտա մեր մեջ, մեր հնարավորությունների մեջ, որովհետև հիմա ես էլ եմ Մարինե Ասատրյանի նման ստեղծագործում և առաջ գնում նրա նման:

«Դպիր» ամսագրի մասին բազմաթիվ անգամ էի լսել, և շատ ուրախ եմ, որ այս աշխատանքի շնորհիվ կարողացա ավելի լավ ճանաչել այն և Մարինե Ասատրյանին:

Անի Ջանոյան

Advertisements
Նախորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 23,549 hits
  • Վերջին գրառումները

  • It looks like the WordPress site URL is incorrectly configured. Please check it in your widget settings.

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Interest on Կանայք գրականության մեջ
    Սուսան on Կանայք գրականության մեջ
    Նունե Մովսիսյան on ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
    stellahakobyan on Մեր օրերի սուտի փիլիսոփան…
    Ատոմ on Սանձված ձի քշելը հեշտ է…
  • Պահոցներ

  • Օրացույց

    Նոյեմբերի 2016
    M T W T F S S
    « Oct    
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 23,549 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: