Կեցցե՛ն ֆլեշմոբերը

դավիթԱյս տարին ինձ համար բավականին ծանր է, ինչպես նաև ինձ նման բազում 12-րդցիների համար. պարապմունքներ, պարապմունքներ և էլի պարապմունքներ: Ինձ թվում է, թե աչք չեմ բարձրացնում գրքերից ու տետրերից, սակայն դեռ վերջը չի երևում: Եվ, բնականաբար, հարց է ծագում, բա ո՞ւր կորավ մեր 11 տարվա սովորածը. հո չկորա՞վ, գնաց: Բա ի՞նչ եղավ: Եվ ահա մի պարզ պատասխան է պտտվում ուղեղումս. մեր բուհերը տեղյակ չեն, թե ինչով են զբաղվում մեր դպրոցները: Ինչո՞ւ է այնպես եղել, որ դպրոցական ծրագիրը որևէ ընդհանուր բան չունի բուհականի հետ: Արդյո՞ք ծրագրեր կազմողները իրար ծանոթ չեն: Լավ կլիներ, որ մի օր հանդիպեին, զրուցեին….
Այլապես դպրոցական իմ կրթությունը բավարար կլիներ իմ ընտրած մասնագիտության համար անհրաժեշտ քննությունները հաղթահարելու համար: Իսկ ես այժմ կյանքիցս, այն էլ կյանքիս չափազանց հետաքրքիր ժամանակից խլում ու կորցնում եմ հանուն նրա, որ ընդունվեմ բարձրագույն կրթական որևէ հաստատություն: Փոխարենը, որ ինձ համար դա լիներ խաղ ու պար, ես ճկռում, անիմաստ կանոններ, բանաձևեր ու բառեր եմ սովորում, որոնք դժվար թե ինձ՝ ապագա տնտեսագետիս, պետք գան: Ես այս տարի կորցրի Սեբաստացի լինելու վայելքը, հետ մնացի մի շարք հետաքրքիր նախագծերից, ճամփորդություններից ու միջոցառումներից, որոնց մեծ հաճույքով մասնակցում էի նախորդ տարիներին: Ժամանակս սարսափելի չի հերիքում, որ զբաղվեմ ինձ հաճույք պատճառող ակումբով կամ էլ ուղղակի ընկերներիս հետ ճամփորդելով:
Եվ ահա թե ինչու այս տարվա ֆլեշմոբերը դարձան ինձ համար իրական հայտնություն, քանի որ հաճույքով եմ դրանց մասնակցում: Բաց չեմ թողել գրեթե ոչ մի ֆլեշմոբ: Ասեմ, որ բոլորն էլ հետաքրքիր են, տրամաբանական,  ճանաչողական, ինչն այժմ ինձ պակասում է իմ շտեմարանային-բառարանային-քերականական դառը կյանքում: Շնորհակալ եմ ֆլեշմոբ կազմակերպողներին և այդ գաղափարը տարածողներին:

Advertisements
Նախորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 23,922 hits
  • Վերջին գրառումները

  • It looks like the WordPress site URL is incorrectly configured. Please check it in your widget settings.

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Interest on Կանայք գրականության մեջ
    Սուսան on Կանայք գրականության մեջ
    Նունե Մովսիսյան on ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
    stellahakobyan on Մեր օրերի սուտի փիլիսոփան…
    Ատոմ on Սանձված ձի քշելը հեշտ է…
  • Պահոցներ

  • Օրացույց

    Փետրվարի 2016
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    « Հնվ   Մրտ »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    29  
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 23,922 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: