Սևի հետևում

ՆարեկԳրողը տանի, քանի տարի է արդեն ես ընկնում եմ, գուցե տասնյ՞ակ, հաշիվը կորցրել եմ, չնայած ի՞նչ տարբերություն, այստեղ ժամանակ գոյություն չունի, անմիտ կլինի հաշվել այն, ինչ ուղղակի գոյություն չունի: Լավ, չեմ կարծում, որ լավագույն նոտայից սկսեցի առաջին խոսքերս։ Այո, ես նոր եմ սկսում խոսել: Այն պահից, երբ լքեցի նախկինում հարազատ թվացող մոլորակս, երբ սայթաքեցի ու դուրս նետվեցի այդ անիծյալ հետ հաշվարկ կատարող հրե գնդից, սկսվեց ազատ անկումը սևի մեջ, այն սևի, որի հասկացությունը դեռևս չբացահայտված է մնում բոլոր Երկրացիների համար: Սկսվեց ամենաիսկական և իրական մղձավանջը:

Հետաքրքիր արարածներ են Երկրացիները, նրանք սիրում են խոսել, խոսել, խոսել, միայն խոսել: Թվում էր, թե այստեղ կհանդիպեմ շատ դժգոհ Երկրացիների, որոնք ամբողջ կյանքում միայն բողոքում են իրենց մոլորակից: Պարզվեց, որ միայն ես կարողացա լքել մոլորակը. արժեր համակերպվել այն մտքի հետ, որ մինչև վերջ միայնակ կմնամ, սևը կլինի մշտական ուղեկիցս և ամեն հարմար պահի ուժեղ հարվածով մի մասնիկ կպոկի հոգուցս ու ագահաբար կխժռի, քանի դեռ ամբողջովին չի կլանել իր սև էության մեջ:

Եվ այպես շարունակվեց շատ երկար, համենայն դեպս հասկանում եմ, որ իրականում ոչինչ չէր շարունակվել, ժամանակը իմ մեջ էր ապրում, միակ բանը, որ սևը ի զօրու չէր կորզել, ամենատաքը, մրուրը, որ մնացել էր մեջս՝ ժամանակը: Միաժամանակ և ջերմացնում և անչափ ցավ էր պատճառում, անիմաստ և դատարկ հույսեր նվիրում, որոնք անվերջ ապրեցնում էին, րոպե առ րոպե՝ նվիրելով տարիներ, տասնյակ տարիներ պարուրված զազրելի սևով, որին անհնար էր սովորել:

Սովորելով խոսել՝ ես սկսեցի ներկել ժամանակի տված սև դատարկությունը անիմաստ մտքերով, ինչպես առհասարակ Երկրի վրա են անում։ Դա օգնում էր չենթարկվել սևին և ամեն անգամ գոյատևել նախորդից փոքր-ինչ ավելի երկար: Միակ միտքը, որ պտտվում էր ըը… ֆիզիկապես գոյություն չունեի, այդ պատճառով չգիտեմ, թե որտեղ էր պտտվում, երազում էի հանդիպել ինձպես հարազատ մոլորակը փնտրող մեկին:

Արտասովոր ուժեղ հարված ցնցեց ինձ, վախը պարուրեց հոգիս, սևը վերջնականապես հաղթեց, կորան զգալու ամեն տեսակ հատկությունները, ամեն ինչ մթնեց:

Կարմիր բիծ նշմարվեց և անհետացավ: Հետո կրկին նույնը, աննկարագրելի գեղեցկություն։ Կարմիր բիծը գնալով մեծանում էր: Հավատս չի գալիս, սկսեցի տեսնել:
-Ո՞վ ես դու, ես կարծում էի, թե միայնակ եմ այստեղ, — հարցրի ես:
-Ես ընկնում էի, շնորհակալ եմ որ բռնեցիր ինձ, — լսվեց կարմիրի ներսից:
-Պարզ է, դու էլ ես ինձ պես կորցրել մոլորակդ: Ինչպե՞ս դիմեմ քեզ, ո՞վ ես դու:
-Կարմի՛ր, ինչ կարմիր ես..
-Ես քեզ կապույտ եմ տեսնում, գիտե՞ս, դա մեր գույնն է, մեր հոգու գույնը, դրանք երբեք չեն կրկնվում, միայն այստեղ են այդ գույները երևում:
-Ուրեմն ես կապույտը կլինեմ..
-Ուհու, կապույտը.. Նկատեցի՞ր:
-Ի՞նչը։
-Սկսեցինք արագ ընկնել:
-Լավ բան եմ զգում, շատ լավ բան, չեմ կարծում որ, որ պատահական ընկար վրաս, կարմի՛ր: Մոտ ենք մեր նպատակին:
-Իսկ հիմա շուրջդ նայիր, և գտիր քո մոլորակը:
Սևը սկսեց պակասել, նա պարտված էր, հեռվում բացվեց տիեզերական գեղեցկություն, տրիլլիոնավոր աստղերի փայլը կայրեր մեզ, եթե մարդկային մարմնով հայտնվեինք այնտեղ, այն ինչ տեսնում էինք, աննկարագրելի էր:
-Պետք է բաժանվե՞նք. ես գտա իմ մոլորակը:
-Ցույց տուր:
-Սա է:
— …
-Ի՞նչ պատահեց, կարմի՛ր:
-Սա իմ մոլորակն է, այստեղից էի ընկել ուղիղ 385 տարի առաջ.. Նայիր ինչպես է սևացել առանց ինձ:
-Ինչպե՞ս թե քո մոլորակը: Ամեն հոգի մի մոլորակի տեր պետք է լինի ի սկզբանե:
-Բացառություններ կան..
-Վերջ, ես համոզված եմ որ սա իմ մոլորակն է, երկուսով կկենդանացնենք այն:
-Խոսք տուր, որ երբեք այն չենք լքի, երբեք:
-Խոստանում եմ:
-Երբ հասնենք, ամեն ինչ այլ է լինելու, այնտեղ կխոսենք: Եթե իրոք համամոլորակեցի ենք, կհիշենք իրար, բռնիր ինձնից, ընկնում ենք:

Աղբյուրը՝ Նարեկ Աղաբաբյանի բլոգը։

Advertisements
Հաջորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 23,711 hits
  • Վերջին գրառումները

  • It looks like the WordPress site URL is incorrectly configured. Please check it in your widget settings.

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Interest on Կանայք գրականության մեջ
    Սուսան on Կանայք գրականության մեջ
    Նունե Մովսիսյան on ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
    stellahakobyan on Մեր օրերի սուտի փիլիսոփան…
    Ատոմ on Սանձված ձի քշելը հեշտ է…
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հունվարի 2016
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    « Հկտ   Փտր »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 23,711 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: