Կանայք գրականության մեջ

10557377_342223509322092_7376429403557199104_nՀռիփսիմե Մելիքյան

Մեզանից շատերը գրող ասելով միշտ պատկերացնում են տղամարդ արվեստագետների: Բայց դա այդպես չէ: Պատմության մեջ եղել են ու կան բազում տաղանդավոր կանայք, ովքեր գրել են հիանալի ստեղծագործություններ:

Նախկինում շատ կանայք օգտագործել են տաղմարդկանց կեղծաննուներ: Պատճառներից մեկը այն էր, որ այդ ժամանակ կանանց լուրջ չէին վերաբերվում և կարծում էին, որ նրանք ի վիճակի են գրելու միայն ռոմանտիկ պատմվածքներ: Ինչպես նաև անցյալում կին գրող լինելը քիչ հավանական էր:

Օրինակ` Բրոնտե քույրերը (Շառլոթ, Էմիլի, Էնն),ովքեր նվիրել են համաշխարային գրականությանը
զարմանաbrontesհրաշ վեպեր` ուժեղ կանանց մասին: Նրանք հասկացան կին գրող հասկացությունը ընդվունված չէ և ստիպված էին հանդես գալ կեղծանուններով: Բայց երբ Շառլոթ Բրոնտեի(Կարրեր Բել) «Ջեյն Էյր»-ը հաջողության հասավ,նա և իր քույրերը հրաժարվեցին իրենց գրական կեղծանոււներից:Die_junge_George_Sand

Իսկ Ժորժ Սանդ կեղծանվան տակ իրականում թաքնվում է ֆրանսուհի գրող  Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպենը: Նա 19-րդ դարի ֆրանսուհի գրող էր, ով գրել է վեպեր ուժեղ և անկախ կանանց մասին և ներկայացրել դրանք տղամարդու անունից: Նա գրել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ինդիանա»-ն, «Մոպրա»-ն, «Կոնսուելո»-ն և այլն: Բալզակը, ով անձնապես ճանաչում էր Սանդին, ասել է, որ եթե ինչ- որ մեկի կարծիքով Ժորժ Սանդը վատ է գրում, ապա նրա քննադատական չափանիշները ոչ ադեկվատ են։

J.K.-Rowling-e-produção-principal-receberão-prêmio-da-Associação-dos-Diretores-de-ArteՄեզ բոլորիս հայտնի «Հարրի Փոթթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը օգտագործել է Ջ.Ք. Ռոուլինգ կեղծանունը, որպեսզի իր գիրքը ավելի լավ վաճառվի: Նա իրեն Ջո էր կոչում` մտածելով, որ երիտասարդ տղաների թիրախային լսարանը չէր ուզենա կարդալ կնոջ կողմից գրված գիրք:

Որոշ կանանց վեպերը վերածվել են շահութաբեր ֆիլմերի` հասնելով մեծ հաջողության: Այդ վեպերից մեկն էլ Մերի Շելլի «Ֆրանկենշթեյն կամ Ժամանակակից Պրոմեթևս» վեպն է, որի հիման վրա նկարահանվել են բազում ֆիլմեր: Շելլիի  հայրը քաղաքական փիլիսոփա Վիլիամ Գոդվինն էր, մայրը ֆեմինիստ Մարի Վոլստոնքրաֆտը: Նա ամուսնանում է Պերսի  Շելլիի հետ, և նրանք 1816 թվականի ամառը անց են կացնում  Ջորջ Բայրոնի ու Ջոն Վիլիամ Պոլիդերի հետ Շվեցարիայում, որտեղ Էլ Շելլին գրում է iphone360_638370«Ֆրանկենշթեյն»-ը:

Ինչպես նաև ներկայիս ամերիկացի գրող Սյուզննա Քոլիզի «Քաղցած խաղեր»-ը նույնպես վերածվել է ֆիլմի և մեծ հաջողություն է վայելում:

Մենք՝ հայերս, նույնպես ունեցել ենք կին գրողներ: Իմ կարծիքով նրանցից ամենահաջողվածը եղել է Սիրլվա Կապուտիկյանը: Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նա ծնվել է Երևանում  1919 թվականի հունվարի 20-ին: Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։ Ես ծանոթ եմ նրա բանաստեղծություններին, և դրանք ինձ դուր են գալիս:

Օրինակ` «Արևի սերը» բանաստեղծությունը ինձ շատ է դուր գալիս:

«Ասում են ճերմակ լուսինն էլ մի օր
Աղջիկ էր ջահել — վարսքով ոսկևոր
Աղջիկ էր ջահել ու սիրով անհուն
Սիրում եր հուրհեր Արև պատանուն
Բայց դե Արևի սիրտը բարձրագահ
Գերված էր սիրով Երկիր-աղջկա,
Երկիր-աղջկա, որ կյանք էր անշեջ
Որ հզոր հողի բույր ուներ իր մեջ…»
220px-Զապել_ԵսայանՀայ մի ուրիշ գրող է Զաբել Եսայանը: Նա ծնվել է 1878 թվականին Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ 1892 թվականին ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը, Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895 թվականին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։ Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905,«Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորհքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։  Նրա ստեծագործություններին անձամբ ծանոթ չեմ, այդ իսկ պատճառով էլ չեմ կարող իմ կարծիքը հայտնել, բայց համացանցում կարդացի որոշ մարդկանց կարծիքներ, ովքեր ասում էին, որ նրա վեպերը թույլ են:

Հայ մեկ ուրիշ գրող է Ալիսիա Կիրակոսյանը: Գրելէիսպաներեն,իտալերեն, հետոնաև` 200px-Ghiragossian_Alicia2հայերենևանգլերեն։Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

ԱլիսիաԿիրակոսյանը եղել է հայկական ծագմամբ բանաստեղծուհի,Ալիսիա Կիրակոսյանը եղել է հայկական ծագմամբ բանաստեղծուհի, ով ապրել և ստեղծագործել է արտասահմանում և որին մենք համարյա չենք ճանաչում: Նա հայերեն գրել է շատ քիչ և նրա բանաստեղծությունները հիմնականում թարգմանված են, բայց թեկուզ թարգմանված դրանք ինձ դուր են գալիս: Նրա բանաստեղծությունները զգացմունքային են: Իմ կարդացած բանաստեղծությունները սիրո մասին էին: Սերը համարել է գոյության միակ հանճարը և ըստ նրա` չսիրելը մահ է պարզապես:

«Սերը գոյության հանճարն է միակ,                                                                                                     Սիրո հակառակն

………………………………..ամենևին էլ

Չսիրելը չէ,

………………….մա՛հն է պարզապես…
Սիրահարները  Անմահությունն են վերանորոգում»:

Իմ այս նյութի նպատակն էր ցույց տալ, որ կանայք տղամարդկանցից ոչ պակաս դեր են ունեցել գրականության մեջ:

Աղբյուրները`

http://fishki.net/1502289-zhenwiny-pisatelnicy-s-muzhskimi-psevdonimami.html

http://iledebeaute.ru/karera/2011/6/30/17350/

https://hy.wikipedia.org/wiki/Սիլվա_Կապուտիկյան

http://melikyanripsime.blogspot.am/2015/04/blog-post_21.html

 

Աղբյուրը՝ Հռիփսիմե Մելիքյանի բլոգը

Նախորդ գրառում
Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություններ (2)

  1. Հին հունական գրականությունն էլ կին հեղինակ ունի՝ Սապփոն։

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 23,350 hits
  • Վերջին գրառումները

  • It looks like the WordPress site URL is incorrectly configured. Please check it in your widget settings.

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Interest on Կանայք գրականության մեջ
    Սուսան on Կանայք գրականության մեջ
    Նունե Մովսիսյան on ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
    stellahakobyan on Մեր օրերի սուտի փիլիսոփան…
    Ատոմ on Սանձված ձի քշելը հեշտ է…
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հունվարի 2016
    M T W T F S S
    « Oct   Feb »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 23,350 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: