Քար

12576230_1970883133136235_1554644202_nՑայտաղբյուրի ջուրը համ չուներ: Դարպասներից այն կողմ դու կանգնած ինձ էիր սպասում: Ժանգոտ դարպասները քո ժանգոտ մազերի հետ ներդաշնակության մեջ էին: Իսկ արևի շողերը, որոնք ընկնում էին իմ աչքերի մեջ, այս նկարը վերածում էին ավելի հեքիաթային մի ստեղծագործության: Աշխարհում քիչ էին մնացել այսպիսի վայրեր:
Բայց ինչո՞ւ ցայտաղբյուրի ջուրը համ չուներ… Ջուրը ունի համ, ես ավելի քան վստահ եմ, բայց այստեղ…
Ինչու, ինչու, ինչու, ինչու…
Ուղեղս կարծես թե մահացել էր: Ոչինչ չէի կարողանում մտածել: Ջուրը պզզում էր իմ թշին, բայց ես չէի զգում, որովհետև դարպասից այն կողմ դու ինձ էիր սպասում: Իսկ ես չէի ուզում գալ քեզ մոտ, մինչև ջուրը համ չստանա:
Ստացավ, երբ ձանձրույթից դու մի քար շպրտեցիր իմ կողմ: Առանց նշան բռնելու, բայց դիպուկ, դու շպրտեցիր այդ քարը: Ջուրը թթու համ ստացավ, երևի դա նրանից էր, որ ճակատիցս արյունը անդադար հոսում էր: Ու ես մոռացա, որ դու ինձ սպասում էիր դարպասից այն կողմ: Իսկ դու վազեցիր դեպի ինձ: Քեզ նայելով ոչինչ չէի զգում: Զգում էի միայն գարնան օդի հոտը, ծաղիկների գույնի երանգները, շփոթված մեղուների տզզոցը, մրջյունների քաղաքական պատերազմը…
Դու հանեցիր քո թաշկինակը, մի ակնթարթում թրջեցիր այն ու թաց թաշկինակը դրեցիր ճակատիս:
— Կներես, կներես: Ես էի մեղավոր, կներես,— ասում էիր դու:
Քեզ պատասխանելու իմաստը կորել էր: Ուղղակի գրկեցի քեզ, բայց էլի ոչինչ չզգացի:
— Դե՜: Մի՛ տխրիր, արյուն ա էլի, ուրիշ բան չի, — շշնջացիր:
Արյունը շատ քաղցր էր: Այնքան, որ թեյի մեջ կարելի էր շաքարի փոխարեն արյուն լցնել ու թեյը  միայն ավելի քաղցր կդառնար: Ես նստեցի խոտերի վրա, դու նստեցիր իմ կողքին ու գրկեցիր ինձ:
Ճակատս ճղած քարը աչքով տվեց:

Աղբյուրը՝ Էրիկ Ոսկանյանի բլոգը։

Advertisements
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

  • Blog Stats

    • 23,711 hits
  • Վերջին գրառումները

  • It looks like the WordPress site URL is incorrectly configured. Please check it in your widget settings.

  • Վերջին գրառումները

  • Վերջին մեկնաբանությունները

    Interest on Կանայք գրականության մեջ
    Սուսան on Կանայք գրականության մեջ
    Նունե Մովսիսյան on ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
    stellahakobyan on Մեր օրերի սուտի փիլիսոփան…
    Ատոմ on Սանձված ձի քշելը հեշտ է…
  • Պահոցներ

  • Օրացույց

    Հունվարի 2016
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    « Հկտ   Փտր »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Follow Blog.mskh «Մխիթար Սեբաստացի» on WordPress.com
  • Blog Stats

    • 23,711 hits
  • Հեղինակներ

%d bloggers like this: